Ռամոս. Պիկեի հետ մեր ընկերությունը տարեցտարի ամրապնդվում է
Sport«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է հավաքականում իր թիմակից Ժերար Պիկեի հետ փոխհարաբերություններրի մասին, որը հանդես է գալիս «Բարսելոնայում».
«Մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք ընկերներ ենք, և մեր ընկերությունը տարեցտարի ամրապնդվում է:
Կարծում եմ՝ դա կարելի է նկատել խաղադաշտում, երբ մենք միասին ենք խաղում»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «Diario Sport»-ը:
Հիշեցնենք՝ Իսպանիայի հավաքականն ԱԱ-2018-ի ընտրական փուլի 6-րդ տուրում հունիսի 11-ին հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Մակեդոնիայի ընտրանուն: