ԱՄՆ-ում ձերբակալել են Պանամայի նախկին նախագահին. նրան արտահանձնելու են
International newsԱՄՆ արդարադատության նախարարությունը Մայամիում ձերբակալել է Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելլիին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Estrella-ն:
Առաջիկայում նրան կարտահանձնեն. հայրենիքում նախկին նախագահին մեղադրում են կոռուպցիայի, ընդդիմությանը եւ երկրի քաղաքացիներին հետեւելու համար: Մարտինելլին Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ էր: Նրան մինչեւ 21 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
Մարտինելլին Պանամայի նախագահն է եղել 2009-2014 թվականներին: