Պանաման հրաժարվեց Թայվանի հետ դիվանագիտական հարաբերություններից
International newsՊանամայի իշխանությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ հօգուտ Չինաստանի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լատինամերիկյան երկրի կառավարությունը հայտնել Է, որ «կա միայն մեկ Չինաստան», եւ Թայվանը նրա բաղկացուցիչ մասն Է:
Այսպիսով, Պանաման ՉԺՀ-ի կողմն Է բռնել՝ փաստորեն հրաժարվելով Թայվանի անկախության ճանաչումից: Պեկինը գտնում Է, որ իրեն Չինաստանի Հանրապետություն կոչող Թայվանը պետք Է ՉԺՀ-ի մաս կազմի:
Թայվանը Չինաստանի բաղկացուցիչ մասը ճանաչելը ՉԺՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պարտադիր պայմանն Է: Պանամայի որոշումից հետո աշխարհում մնում են միայն 20 պետություններ, որոնք ՉԺՀ-ի փոխարեն դիվանագիտական հարաբերություններ են պահպանում Թայվանի հետ: Վերջին տարիներին ՉԺՀ-ն ավելացրել Է ներդումները Պանամայի տնտեսության մեջ, որտեղ գտնվում Է ծովային փոխադրումների համար կարեւոր Պանամայի ջրանցքը: