Պարտադիր է ունենալ. այս ամռան ամենանորաձև շորտերը. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Ամռան շոգին դիմանալու համար օգնության են հասնում շորտերը: Դրանք ոչ միայն հարմար են շոգ երեկոներին զբոսնելու համար, այլև գեղեցիկ ու յուրահատուկ տեսք ունեն: Դրանք կնոջն ավելի նուրբ ու գայթակղիչ են դարձնում:
being-woman-ը գրում է, որ այս ամռանը նորաձև են տարբեր տեսակի շորտերը, որոնք տարբեր երկարություն ունեն: Իհարկե, նորաձևությունից դուրս չեն եկել բոլորիս համար սովորական դարձած ջինսե շորտերը, սակայն դրանց լրացնելու են եկել նաև կտորից ու կաշվից պատրաստված շորտերը:
Կաշվից շորտերի դեպքում պետք է հաշվի առնել երկարությունը: Այս տեսակի շորտերը պետք է կարճ լինեն: Հակառակ դեպքում անփույթ տեսք կստանաք: Կտորից շորտերն այս սեզոնին տարբեր երկարություն ունեն՝ սկսած ամենակարճից, մինչև ծնկներին հասնող: Ճիշտ ընտրություն կատարելու համար հաշվի առեք վայրը՝ գործնական հանդիպմանը նախապատվությունը տվեք երկար տարբերակներին, իսկ առօրյայում` կարճ տարբերակներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: