Հրաձգություն Մյունխենում. հարձակվողը վիրավոր է
International newsՄյունխենում հրաձգության հետեւանքով երեք մարդ է տուժել։ Հարձակվողը եւս վիրավոր է։ N24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Ռիլայնը։
Հարձակվողի վիճակը թեթեւ է գնահատվում, իսկ ոստիկանության աշխատակցուհին ծանր վիրավոր է։
Հանցագործը ոստիկանի վրա հարձակվել է փաստաթղթերի ստուգման ժամանակ։ Չհաստատված տվյալների համաձայն՝ նա խլել է ոստիկանության աշխատակցուհու զենքն ու կրակ բացել։