Ջորջ Քլունին նորածին երեխաների համար անձնական թիկնապահներ է վարձել
LifestyleԱյն, որ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին սրտին մոտ է ընդունում այն ամենը, ինչը վերաբերում է երեխանրին, հայտնի դարձավ դեռևս երեխաների ծնվելու օրը, երբ դերասանի ներկայացուցիչը հայտարարեց, որ դերասանը շատ է անհանգստացել ու նրան հանգիստ է պետք, որպեսզի վերականգնվի։
Ահա այժմ արդեն RadarOnline-ը հաղորդում է, որ Քլունին վարձել թիկնապահներ, ովքեր հսկում են երեխաների անվտանգությունը շուրջօրյա։
Քլունին ուժեղացրել է նաև Լոնդոնի իր տան անվտանգությունը, որտեղ ներկա պահին ապրում է ընտանիքը։ Թիկնապահների ծառայությունը Քլունիին տարեկան կարժենա 318 հազար դոլար։ Թիկնապահները պետք է մշտապես գտնվեն 56-ամյա Քլունիի նորածին երեխաներ Ալեքսանդրի ու Էլլայի սենյակում։