Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն խիստ տխրեցրել է Էրդողանին
International newsԻրաքի Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվեի մասին հայտարարությունը Իրաքի տարածքային ամբողջականությանն ուղղված վտանգ ու սխալ քայլ է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Իրաքի Քուրդիստանի կողմից արված անկախության հանրաքվեի մասին արված հայտարարությունը խորապես տխրեցրել է իրեն։ « Հուսով ենք, որ այդ խնդիրը կհարթվի բանակցությունների միջոցով։ Այս տարածաշրջանում Հյուսիսային Իրաքը միայնակ չէ։ Մենք մշտապես պաշտպանել ենք Իրաքի տարածքային ամբողջականությունը։ Մեր ԱԳն–ն այս թեմայի հետ կապված արդեն հայտարարությամբ հանդես է եկել։ Իրաքի Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվեի մասին հայտարարությունը Իրաքի տարածքային ամբողջականությանն ուղղված վտանգ ու սխալ քայլ է»,–ասել է Էրդողանը։