Թրամփը հունիսի վերջին Սպիտակ տանը կընդունի Հարավային Կորեայի նախագահին
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-30-ին Սպիտակ տանը բանակցություններ կվարի հարավկորեացի պաշտոնակցի`Մուն Չժե Ինի հետ:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն`վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, երկու երկրի առաջնորդները պատրաստվում են քննարկել Վաշինգտոնի և Սեուլի միջև տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
«Ղեկավարները կքննարկեն Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրները, այդ թվում` աճող հյուսիսկորեական սպառնալիքին դիմակայելու եղանակները», - ընդգծել են Սպիտակ տանը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ու Մուն Չժե Ինը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են հանդիպել հնարավորինս շուտ: