Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել
International newsԹուրքական Բաթմանի օդանավակայանում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Ասլանը հունիսի 13-ին ձերբակալվելու մասին գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Նախկինում պատգամավորը ձերբակալվել էր նաև մայիսի 15-ին, սակայն մեկ օր անց կրկին ազատ էր արձակվել:
Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: