Լոնդոնում հրշեջները գրեթե 10 ժամ պայքարում են բնակելի շենքում բռնկված կրակի դեմ
International newsՀրշեջներն արդեն 10 ժամ է չեն կարողանում տեղայնացնել Լոնդոնում 24-հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են հասնել միայն մինչեւ 12-րդ հարկ, կրակը մարելու նրանց հնարավորությունը սահմանափակվել է այս հարկով: Տեղում աշխատում են 200 հրշեջներ:
Հրդեհի հետեւանքով 6 մարդ է զոհվել, սակայն ոստիկանության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ:
Վերջին տվյալներով՝ տուժողների թիվը հասել է 74-ի, որոնցից 20 մարդ վերակենդանացման բաժանմունքում է: