Մեյը միջգերատեսչական խորհրդակցություն է հրավիրում Լոնդոնի հրդեհի կապակցությամբ
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միջգերատեսչական խորհրդակցություն Է հրավիրել Լոնոնի արեւմուտքի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ: Այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
«Մեյը խնդրել Է ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) միջգերատեսչական խորհրդակցություն անցկացնել արտակարգ իրավիճակների քարտուղարությունում՝ ջանքերը համակարգելու եւ անհրաժեշտության դեպքում արտակարգ ծառայություններին եւ տեղական իշխանություններին աջակցություն ցույց տալու՝ կառավարության պատրաստությունն ապահովելու համար»,- հայտարարել Է վարչապետի ներկայացուցիչը:
Նա նաեւ հայտնել Է, որ վարչապետը «խորապես տխրել Է Grenfell Tower-ում մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ եւ իրազեկված Է պատահարի հետ կապված վերջին լուրերի մասին»:
Ըստ վերջին տվյալների՝ Լոնդոնի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել Է վեց, վիրավորվել շուրջ 70 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: