Թիլերսոնը հորդորել Է Կոնգրեսին ՌԴ-ի հետ երկխոսությունը չարգելափակել պատժամիջոցներով
International newsՄիացյալ Նահանգների վարչակազմն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրում Է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարգավորման հնարավորությունը չարգելափակել նոր միակողմանի պատժամիջոցներով: Դրան Է հանգել այն մեկնաբանությունների Էությունը, որոնցով հունիսի 14-ին հանդես Է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա մասնակցել Է այն ունկնդրումներին, որոնք նվիրված Էին 2018 ֆինանսական տարում Վաշինգտոնի արտաքին քաղաքական գործունեության բյուջեի նախագծին եւ որոնք կայացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի եւ հատկացումների կոմիտեներում:
Օրենսդիրների հետ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի շփման ավարտին Կոնգրեսի Սենատը ուղղում Է մտցրել, որը լրացուցիչ հակառուսական պատժամիջոցների կիրառում Է նախատեսում Իրանի դեմ սահմանափակումների օրինագծում:
«Ես Կոնգրեսին կոչ կանեի երաշխավորելու, որ ցանկացած օրենսդրություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար ապահովում Է ճկունություն, որը թույլ կտա կարգավորել պատժամիջոցները՝ բավարարելու համար շարունակ փոփոխվող դիվանագիտական իրադրության պահանջները»,- ընդգծել Է Թիլերսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: