Թուրքիայի վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Հունաստան
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով հունիսի 19-ին կմեկնի Հունաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ այցի շրջանակում Յըլդըրըմը հանդիպելու է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Կողմերը քննարկելու են երկկողմ տարածաշրջանային հարցերն ու միջազգային վերջին զարգացումները:
Ակնկալվում է, որ Յըլդըրըմը կհանդիպի նաև տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: