Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել
International newsՍտամբուլի Էսենյուրթ թաղամասում գտնվող խոշոր առևտրի կենտրոններից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ահազանգի հետ կապված առևտրի կենտրոնից մարդիկ սկսել են տարհանվել, դեպքի վայր ժամանած ոստիկանությունը փակել է կենտրոնի մուտքերն ու ելքերը:
Իրավապահ մարմիններն անվտանգության լայնածավալ միջոցներ են ձեռնարկում ենթադրյալ ռումբը հայտնաբերելու նպատակով: