ԵՄ և ԱԼԳ երկրների արտգործնախարարները կքննարկեն բրյուսելյան գագաթնաժողովի կազմակերպման հարցերը
International newsԵվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները խորհրդի նիստի շրջանակում հանդիպում են ունենալու Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այդ մասին հաղորդում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱԼԳ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: