Դոնարուման պաշտոնապես հրաժարվել է երկարաձգել «Միլանի» հետ պայմանագիրը
International newsԻտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել է երկարաձգել «Միլանի» հետ գործող պայմանագիրը: Իտալական ակումբի գործադիր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտարարել է, որ 18-ամյա իտալացին «Միլանից» կհեռանա 2018-ի ամռանը, երբ կլրանա նրա պայմանագրի ժամկետը:
«Դա խաղացողի վերջնական որոշումն է: Նա «Միլանի» հետ համագործակցությունը կդադարեցնի 2018 թվականի հունիսի 30-ին»,- գործակալի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Ջանլուիջի Դոնարուման 14 տարեկանից է «Միլանի» համակարգում: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, բաց թողել 49 գոլ եւ 12 խաղում անառիկ պահել դարպասը: