Թուրքիայում 23 զինվորականի ցմահ ազատազրկման են դատապարտել հեղաշրջման փորձին մասկացելու համար
International newsԹուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 23 մարդու, որոնք մասնակցություն են ունեցել 2016-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակաչելով թուրքական լրատվամիջոցները, դատական որոշման համաձայն` զինվորականներին մեղավոր են ճանաչել «պետական կարգը ուժով փոխելու փորձի» և նախագահի վարչակազմի ղեկավարին «բռնի ուժով փակի տակ պահելու» մեջ:
Մեղադրող կողմի խոսքով` այդ մարդիկ վարչակազմի ղեկավարին բռնի կերպով նստեցրել են շտապ օգնության մեքենան և տեղափոխել Անկարայի «Աքինչի» ավիաբազա: