Պենտագոնը շուրջ 4000 զինծառայողի Աֆղանստան կուղարկի
International newsՊենտագոնը շուրջ 4000 զինծառայողի Աֆղանստան կուղարկի, ինչը կդառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք զինծառայողների ամենախոշոր տեղակայումը։ Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի ներկայացուցչին։ Այդ կերպ Վաշինգտոնը փորձում է հարթել Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։
Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը կարող է հայտարարել այդ որոշման մասին արդեն հաջոդ շաբաթվա սկզբում։ Որոշումը կայացվել է, երբ Թրամփը Մեթիսին լիազորել է որոշել Աֆղանստանում անհրաժեշտ ստորաբաժանումների քանակը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը հայտարարել էր, թե ուժերը բավարար չեն՝ թալիբների դեմ պայքարում աֆղանական բանակին օգնելու համար։