Հայտնի հայ տղամարդիկ, որոնք իրենցից տարիքով փոքր կանանց են նախընտրել
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Վաղուց անցել են ժամանակներն ու այն կարծրատիպային մտածողությունը, թե զույգերի միջեւ տարիքային տարբերությունը շատ մեծ չպետք է լինի, որ նման տարբերությունն, իբրեւ թե, խանգարում է հարաբերություններին... Եթե կա սեր, հարգանք, ապա տարիքն ընդամենը թիվ է։ Այս հայտնի տղամարդիկ իրենց օրինակով ապացուցել են դա։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայ հայտնիների, որոնք ամուսնացել են իրենցից տարիքով փոքր կանանց հետ։
Վահրամ Սահակյան

49-ամյա Վահրամ Սահակյանն իր կյանքը կապել է 25-ամյա Զեմֆիրայի հետ։
Գրիշա Աղախանյան

Հայտնի հումորիստի եւ նրա երկրորդ կնոջ՝ Շողերի միջեւ տարիքային տարբերությունը կազմում է 23 տարի։
Սերգեյ Դանիելյան

53-ամյա դերասանի կինը՝ Աննան, բավականին երիտասարդ է (30-ին մոտ)։
Հայկո

Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի միջեւ տարիքային տարբերությունը 14 տարի է։
Հրանտ Թոխատյան

Դերասանի երրորդ կինը՝ Լուիզա Ներսիսյանը, փոքր է նրանից 19 տարով։