«3 տարի անց եղավ հրաշք». Գայանե Փայտյանը 43 տարեկանում մայրանալու և դուստրերի մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը զույգ աղջիկ է ունեցել։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել այսօր` հունիսի 15–ին, Էրեբունի բժշկական կենտրոնում։ Ծնողներն աղջիկներից մեկին տվել են Էվա, մյուսին` Էլլա անունը։ Մայրանալուց հետո Գայանեն առաջին հարցազրույցը տվել է Tert.am Life–ին և պատմել, որ փոքրիկների անվան ընտրությունը ինքն ու ամուսինը` Էդուարդը, համատեղ են արել։
Գայանեից տեղեկացանք, որ քիչ էր մնում փոքրիկները տարբեր օրեր ծնվեին. մեկը լույս աշխարհ է եկել ուղիղ 00։00–ին, մյուսը` 00։03 րոպեին։ «Դեռ փոքրիկներին չեն բերել ինձ մոտ։ Միայն գիշերն եմ տեսել երեխաներիս։ Այսպիսի զգացողություն երբեք չեմ ապրել։ Մի քանի ժամվա ընթացքում կյանքս շատ փոխվեց»,– ասաց երջանիկ մայրիկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ