Yerevan, 06.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 գիրք, որոնց շնորհիվ Ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը

Lifestyle
Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր պետք է արթնացնել վաղ տարիքից, չէ՞ որ գիրքը ընդլայնում է մտահորիզոնը, բարձրացնում ինտելեկտը և զարգացնում երևակայությունը: Ներկայացնում ենք այն գրքերի ցանկը, որոնց շնորհիվ Ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը:
 
Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները» 
Բարությամբ և իրեն բնորոշ հումորով հեղինակը պատմում է պատանի հերոսների մասին, որոնք ընկնում են զվարճալի արկածների մեջ: Այս վեպը դարձել է համաշխարհային գրականության դասականներից և մտնում է գրքերի այն ցուցակի մեջ, որոնք պետք է յուրաքանչյուրը կարդա:
 
 
 Կլայվ Լյուիս «Նարնիայի քրոնիկները»
Զարմանահրաշ և հիանալի պատմություն կախարդական աշխարհի մասին, որտեղ իշխում են սերն ու բարությունը, որտեղ կենդանիներն ու թռչունները խոսում են մարդկանց պես: Այս գրքից դժվարությամբ են կտրվում թե մեծահասակները, թե փոքրերը: 
  
 
 
Ջեյմս Բարրի «Փիթր Փեն»
Սա պատմություն է թռչող տղայի մասին, ով չէր ուզում մեծանալ: Մի օր նա ընկերացավ սովորական աշխարհի երեխաների հետ, և նրանք միասին մեկնեցին հեռավո՜ր մի կղզի: Այնտեղ նրանք հանդիպեցին ջրահարսների, փերիների, ծովահենների և ոչ միայն:
 
 
 
Ջոնաթան Սվիֆթ «Գուլիվերի ճանապարհորդությունները»
Նավաբեկությունից հետո Գուլիվերը հայտնվում է Լիլիպուտիայում, որտեղ բնակվող փոքրիկ բնակիչները շատ ուրախ են իրենց հյուրին տեսնելու համար: Թեև Գուլիվերին մարդիկ չափազանց փոքր էին թվում, որոշ ժամանակ անց նա վարժվում է, սակայն շուտով պարզվում է, որ Լիլիպուտիայից հեռանալն այնքան էլ հեշտ չէ:  
 
  
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»
Այս պատմությունը գերել է միլիոնավոր ընթերցողների, հեղինակը պարզապես խոսում է ամենակարևորի` պատասխանատվության և հավատարմության մասին: 
 
  
Մարսեմ Էմե,  «Թառած կատվի հեքիաթները»
17 հեքիաթ, որտեղ չկան փերիներ, պալատներ, Մարսել Էմեն իրեն բնորոշ նուրբ հումորի, սարկազմի, անսահման էսթետիկ լեզվով հերոսուհիների՝Դելֆինի ու Մարինետի, ինչպես նաև ագարակում ապրող ընտանի կենդանիների միջոցով իրականի և երևակայականի համադրությամբ հյուսում է հեքիաթային հրաշքը: Այստեղ կենդանիները խոսում և մտածում են մարդու նման,իսկ կատուն ամեն անգամ, երբ թաթը ականջի հետևն է գցում, անձրև է գալիս: 
 
 
Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»
 
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
  
 
Սերգեյ Կոզլով «Ոզնուկը մշուշում»
Հայ ընթերցողին Կոզլովի հեքիաթները հայտնի են Նորշտեյնի աշխարհահռչակ «Ոզնուկը մշուշում» մուլտֆիլմից, ինչպես նաև «Փշե մուշտակով խոզուկը»: Գրքում տեղ են գտել հեղինակի տարբեր շարքերից ընտրված հեքիաթներ: Թվացյալ պարզ, սակայն խորիմաստ պատմությունը երկու անբաժան ընկերների մասին է` փոքրիկ երազկոտ Ոզնուկի և ուրախ արջուկի, որոնք ամեն երեկո հանդիպում են, թեյ խմում և հաշվում աստղերը… 
 
 
 
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին»

Գիրքը պատմում է չարաճճի և անսովոր ուժի տեր աղջնակի՝ Երկարագուլպա Պիպիի մասին: Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ովՓիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում: Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, սակայն իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ: Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ուներ, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն: Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար: Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր: 
 
 
Լայման Ֆրենք «Օզի կախարդը»
Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe