61-ամյա սեքսուալ մոդելը նկարահանվել է լողազգեստի գովազդում (ֆոտոշարք)
LifestyleԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մալիբու քաղաքի բնակիչ Յազմինա Ռոսին կոտրեց լողազգեստի գովազդի մասին բոլոր կարծրատիպերը. նա ապացուցեց, որ երիտասարդությունը ամենևին էլ էական չէ մոդելային բիզնեսում և որ 61-ամյա կինն էլ կարող է նկարահանվել առցանց խանութի ապրանքների գովազդում:
Ինչպես տեղեկացնում է Boredpanda-ն, 61-ամյա մոդելը զբաղվում է տեսողական արվեստով և ինքնալուսանկարներով: Առցանց խանութի ներկայացուցիչը պատմել է, որ իրենք որպես մոդել ընտրել են Ռոսիին, քանի որ նրանից առողջություն և կենսունակություն է ճառագայթում:
Նրա խոսքերով՝ Ռոսին առավել ինքնավստահ է, նա միարժամանակ զբաղվում է արվեստով և հոգ է տանում իր մասին: Իսկ արտադրանքը նախատեսված է լավ կյանքով ապրող, ճանապարհորդելու սիրահարների, խելացի և ինքնավստահ մարդկանց համար:










