Ինչը՞ կարող է փոխել մարդու բնավորությունը
LifestyleՇոկոլադի օգտակարության մասին մարդկությանը հայտնի է դեռ հին ժամանակներից: Մասնագետներն ուսումնասիրել և բացահայտել են, որ շատերի կողմից սիրված շոկոլադը կարող է փոխել բնավորությունը: Մասնագետները պնդում են նաև, որ շոկոլադն ազդում անհատականության վրա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադի սիրահարներն ավելի բարի են, քան նրանք, ովքեր այն ընդհանրպես չեն օգտագործում: Բանն այն է, որ շոկոլադը պարունակում է գլյուկոզա, ինչպես նաև նպաստում է օրգանիզմում սերոտոնի վերարտադրմանը: Հենց սա էլ նպաստում է ավելի լավատեսական տրամադրությանը, ստիպում է մոռանալ վիրավորանքները և ներել վիրավորողներին, մարդուն ավելի բարեհոգի է դարձնում:
Մասնագետները հիշեցնում են, որ շոկոլադը նաև նպաստում է մտավոր զարգացմանը և նվազեցնում է սրտային հիվանդությունների զարգացման ռիսկերը: Իսկ գերմանացի գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր 40 գրամ մուգ շոկոլադ ուտել սթրեսից խուսափելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: