Ջենիֆեր Լոպեսը միջնամատով է պատասխանել իր սիրեցյալի նախկին ընկերուհուն
LifestyleStyle.news.am- ը գրում է.
Ջեյ Լոն եւ Ալեքս Ռոդրիգեսը վայելում են իրենց սիրավեպը՝ չնայած բեյսբոլիստի նախկին ընկերուհին՝ Լորեն Հանթերն ուզում էր շանտաժի ենթարկել Ալեքսին: Նա լրատվամիջոցներին հայտարարել է, որ մտադիր է հրապարակել մարզիկի հաղորդագրությունները, որոնք Ալեքսն ուղարկել, երբ արդեն հանդիպում էր Ջեյ Լոյի հետ (իհարկե, Լորենը նաեւ 600 հազար դոլար է պահանջել, բայց դա արդեն մանրուք է):

Լորենը նաեւ հայտարարել է, որ Ալեքսն իր հետ դավաճանել է Լոպեսին:

Ջեյ Լոյի պատասխանը հակիրճ է ստացվել:
47-ամյա երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Ալեքսի հետ: Մարզիկը միջնամատ է ցույց տալիս:

«Երբ այսքան ուրախ ես, մնացյալ ամեն ինչ քեզ չի անհանգստացնում»,- լուսանկարը մակագրել է Լոպեսը՝ գրառմանը միջնամատի էմոձի ավելացնելով: