Yerevan, 22.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆոտոխմբագրման ոլորտում գործունեություն ծավալող PicsArt-ը ձեռնոց է նետում համաշխարհային առաջատար ընկերություններին

Society

ՏՏ ոլորտի համաշխարհային ընկերությունների հետ համաքայլ առաջ շարժվող PicsArt ընկերության  հավելվածները ներգրավում են ավելի ու ավելի մեծ թվով օգտատերերի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ընկերություն եւ ծանոթացել թե աշխատակազմի հետ, թե այն հնարավորություններին, որոնք առաջարկում է ընկերությունը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարար Վահան Մարտիրոսյանի եւ ընկերության համահիմնադիրների  հետ միասին Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, որտեղ նրան ներկայացվել են  վերջին տարիներին իրականացված զարգացման ծրագրերը:

[gallery id= 59170]

Վահան Մարտիրոսյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՏՏ ոլորտը  երկրի գերակա ուղղություններից է, այդ իսկ պատճառով  Նախագահն անձամբ այցելելու ցանկություն է հայտնել: 

«Այսօրվա այցի ընթացքում հանագործակցության ծրագրեր չեն քննարկվել, սակայն նախարարության ներսում միշտ քննարկում ենք տարբեր ծրագրեր, ՏՏ ոլորտի ընկերություններն էլ մասնակցում են»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների  հետ զրույցում ասաց նախարարը:

Ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը տեղեկացրեց, որ աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման հավելվածն ամսական ունենում է 90 մլն օգտատեր:

«Պատրաստում ենք հավելվածներ հեռախոսների համար: Այժմ ընկերությունն ունի 350 աշխատակից, մինչդեռ հիմնադրման հենց սկզբում նրանք  մոտ 10-ն էին: Ընկերությունը ոլորտում առաջատարն է. իհարկե  ունենք այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են, օրինակ,  Adobe Photoshop ծրագիրը, որը  մեծամասամբ օգտագործվում է համակարգիչների վրա, բայց հեռախոսների վրա՝ ոչ այդքան, եւ այս առումով զիջում է մեզ: 5 տարվա ընթացքում  400 մլն օգտատեր ենք ունեցել, եւ կարող եմ ասել, որ ընկերության հաջողությունը մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է գրանցվել: Ունեցել ենք նաեւ անհաջողություններ, սակայն  մեր ստեղծագործ աշխատողների, ինժեներների, մենեջերների շնորհիվ կարողացել ենք հասնել սրան՝ չմտածելով, որ նման հաջողություն կարող ենք ունենալ:   Սա իմ առաջին ընկերությունը չէ, որ ունեցել է հաջողություն: Այն պարզապես մի հնարավորություն է  Հայաստանը ներկացնելու ՏՏ ոլորտում որպես առաջատար երկիր: Մեր հաջողության բանալին այն է, որ ճիշտ ուղղություն վերցրինք եւ համբերատար եղանք»,-ասաց ընկերության գործադիր տնօրենը, ով նաեւ տեղեկացրեց, որ համագործակցում են բուհերի հետ՝ կազմակերպելով մի շարք դասընթացներ:

Հենց տեղում ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արուսյակ Կանեցյանը ցուցադրեց, թե ինչպես կարելի է նկարները զանազան փոփոխությունների ենթարկել՝ օգտագործելով  հավելվածի  առաջարկած 3000 գործիքները:

Ժաննա Պետրոսյանը 2 տարի է՝ աշխատում է PicsArt ընկերությունում որպես Որակի ապահովման գծով օգնական՝ հնարավորինս փորձելով նվազեցնել հավելվածի օգտագործման ճանապարհին առաջացող խնդիրները եւ նպաստել որակի բարձրացմանը:

«Այնպես ենք անում, որ  օգտատերը հնարավորինս արդյունավետ եւ անսխալ օգտվի հավելվածից, յուրաքանչյուր  փոփոխություն կատարելու դեպքում չունենա անհարմարություն»,-ասաց նա:

Ընկերության աշխատակցի կարծիքով՝ PicsArt-ը մեծ հնարավորություններ է տալիս այն օգտատերերին, ովքեր ցանկանում են յուրօրինակ, արտիստիկ նկարներ ստանալ,   օգնում է  ամենահամարձակ երեւակայությունը վերածել նկարի նրանց, ովքեր միգուցե իրականում այդքան էլ լավ չեն նկարում:

«Ես իմ հետագա գործունեությունը դեռ  այստեղ եմ պատկերացնում, անելիքներ ունեմ, քանի որ  ընկերությունը աճի հնարավորություն է տալիս»,-ընդգծեց նա:

PicsArt ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին ԱՄՆ-ում: Ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում եւ Երեւանում:

Նախագահը նաեւ ներկա է գտնվել Երեւանում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը:  Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել    աշխարհի 14 երկրներում եւ ունի ավելի քան 500 գործընկեր: Նախագահը նաեւ այցելել է ընկերության գրասենյակի հարեւանությամբ գտնվող ընկերության հիմնանորոգվող 32-րդ մասնաշենք, որը նախատեսված է ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար:

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''