Վենեսուելլայի նախագահը մեղադրել է Twitter-ին ֆաշիզմի դրսևորման մեջ
International newsՎենեսուելլայի նախագահ Նիկոս Մադուրոն մեղադրել է Twitter սոցիալական ցանցին ֆաշիզմի դրսևորման մեջ. այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նշենք, որ վերոնշյալ սոցցանցը արգելափակել է վենեսուելլական Radio Miraflores ռադիոկայանի էջն, ինչպես նաև վենեսուելլացի իշխանամետ 180 Twitter-յան հաշիվ:
Մադուրոն ի պատասխան դրա նաև սպառնացել է, որ կհրապարակի Վենեսուելլայում Twitter-ի գրասենյակի ղեկավարների անունները:
Միևնույն ժամանակ, նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել հաշիվներ բացել Twitter-ում և ընդգծել, որ սոցցանցերում ինֆորմացիոն պայքարը շատ կարևոր է:
«Եթե նրանք փակեն 1000 էջ՝ մենք պետք է բացենք 10 000-ը մեր երիտասարդության հետ միասին», - ասել է Մադուրոն: