Հնարավոր է նիհարել առանց ֆիզիկական վարժություններ կատարելու
LifestyleՆիհարելը բնակչության 50%-ի համար գերխնդիր է դարձել, սակայն ոչ բոլորն են կարողանում ժամանակ տրամադրել ֆիզիկական վարժություններին: Գիտնականները խնդրին լուծում տալու համար ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ վիտամին C–ի ամենօրյա ընդունումը գեր մարդկանց սրտանոթային համակարգի վրա նույն ազդեցությունը կարող է ունենալ, ինչ կանոնավոր մարզանքները։
Հայտնի է, որ ավելորդ քաշի դեպքում անոթները ցուցադրում են այդ անոթների նեղացմանը նպաստող սպիտակուցի բարձր ակտիվություն:
Վարժություններն օգնում են իջեցնել ET-1-ի ակտիվությունը, սակայն բոլորը չեն, որ ժամանակ են հատկացնում սպորտին։ Գիտնականներն առաջարկում են խմել վիտամին С-ով հավելումներ։ Այն իջեցնում է ET-1-ի ակտիվությունը և բարելավում անոթների աշխատանքը։
Փորձը ցույց է տվել, որ 500 մգ վիտամին С-ի ամենօրյա ընդունումը սրտի ու անոթների համար նույնքան արդյունավետ է, որքան ամենօրյա զբոսանքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: