Արքայազն Հարրին Մեգան Մարքլին մատանի է նվիրել
LifestyleՄի քանի օր առաջ պապարացիներին հաջողվել է լուսանկարել կանադացի դերասանուհի Մեգան Մարքլին, որն արքայազն Հարրիի սիրելին է: Դերասանուհու մարտին ոսկե մատանի է փայփլել , և բոլորը ենթադրել են, որ Հարրին վերջապես ամուսնության առաջարկ է արել Մեգանին, սակայն պարզվել է, որ մատանին պարզապես նվեր է:
Այն, որ մատանին հենց արքայազն Հարրին է նվիրել Մեգանին, հաստատել է արքայական ընտանիքին մոտ գտնվող աղբյուրը: Բանն այն է, որ արքայազն Հարրին շատ առատաձեռն է և սիրում է նվերներ անել ընկերուհուն: Որոշ ժամանակ առաջ էլ Մեգանն իր սիրելիից « Cartier » ապրանքանիշի ապարանջան էր ստացել, որի արժեքը մոտ 6 000 դոլլար է:
Երկրպագուները սպասում են, որ Մեգանի մատին շուտով կհայտնվի նաև ամուսնական մատանի: Մեգանը ևս դրան է սպասում, իսկ իր սիրելիից ստացած նվերներին շատ խնամքով է վերաբերվում : Նկարահանումների ժամանակ Մեգանը արքայազն Հարրիի նվիրած մատանին չէր կրում, որպեսզի հանկարծ չկորցնի:


