Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հուսով եմ նվագախմբով հյուրախաղերով կլինենք նաև Հայաստանում». Ստեփան Խալաթյան

Culture

 Ամերիկաբնակ երաժիշտ ՍտեփանԽալաթյանը համոզված է` հայ հանդիսատեսն, իրոք, ամենախստապահանջն է: Բազմաթիվ երկրների ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկած արտիստը վերջին տարիներին աշխատում է որպես ԱՄՆ-ի «Shen Yun Performing Arts»-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստեր, ինչպես նաև «Shen Yun Symphony Orchestra»-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստեր: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց երաժշտի հետ:

- Տանը հնչում էր քամանչա և թավջութակԻնչո՞ւ ձեր ընտրությունը կանգառավ ջութակի վրա:

- Հայրս, բացի աշուղագուսանական գործերից, նվագացանկում ներառում էր նաև ջութակի համար գրված ստեղծագործություններ: Իմանալով ջութակի հնարավորությունները` ցանկացավ, որ իր որդին դառնա ջութակահար: Հավանաբար, հետագայում ընտանեկան տրիո կազմելու համար,-կատակում է Ստեփանը:

 - Ձեր հայրըՀակոբ Խալաթյանը, հայտնի է թե՛ որպես քամանչահարթե՛ որպես նկարիչԱղեղն ու վրձինը նրանից անբաժան ենԻսկ ի՞նչ հոբբի ունեքդուքերբ ցած եք դնում ջութակը:

 - Իմ մասնագիտությունն ու հոբբին համընկել են:  Սիրում եմ ջութակը:

Հայրենիքում ամեն ինչ այնքան էլ վատ չէր խոստումնալից ջութակահարի համար: ԱՄՆ մեկնելու առիթն ինչպե՞ս ընձեռվեց:

 -2013 թվականին տրոմբոնահար ընկերոջս`Կարեն Խաչատրյանի միջոցով, տեղեկացա Նյու-Յորքում գործող «Shen Yun Performing Arts» կազմակերպության մասին: Դա հինգ կազմակերպություններից բաղկացած ընկերություն է, որը ներկայացնում է չինական արվեստը` պարի և 3D անիմացիաների միջոցով, նվագախմբի կենդանի նվագակցությամբ: Եվ շրջագայում է աշխարհով մեկ: 2014-ին մասնակցեցի լսումների և զբաղեցրեցի «Shen Yun Performing Arts»-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստերի, ինչպես նաև աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող «Shen Yun Symphony Orchestra»-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերի պաշտոնները: Այդպես հայտնվեցի Միացյալ Նահանգներում:

 -Այսօր ունեք հնարավորություն համեմատություն անցկացնելու տարբեր երկրների ու ազգությունների հանդիսատեսների միջևԱսում ենամենախստապահանջը հայ հանդիսատեսն է, որը գալիս է սխալներ գտնելուայլ ոչ թե երաժշտություն վայելելուԻ՞նչ կասեք այդ մասին:

-Վերջին 4 տարիներին լինելով տարբեր երկրներում, կարող եմ ասել, որ ունկնդիրը շատ տարբեր է: Օրինակ` Ճապոնիայում, ազգային խառնվածքի համաձայն՝ հանդիսատեսը շատ խստապահանջ է: Ֆանտաստիկ կառուցվացքով դահլիճները թույլ են տալիս հանդիսատեսին հետևել ինտոնացիոն ամեն ելևէջի: Թայլանդում, որը մոտ է Ճապոնիային, հանդիսատեսն ավելի անմիջական է,  բավականին անկաշկանդ ցուցադրում է իր զգացողությունները: ԱՄՆ-ում` պայմանավորված է նահանգներով: Նյու-Յորքում ավելի սառն են, դեպի հարավ`ավելի ջերմ ու անմիջական, բացահայտ ցույց են տալիս իրենց էմոցիաները` պահելով, իհարկե, թույլատրելիի սահմանները. ծափահարում են, սուլում, դոփում: Նվագախմբով դեռ չենք եղել Հայաստանում, ուստի դժվարանում եմ ասել, թե ինչպես կընդունի հայ հանդիսատեսը: Ծրագրեր կան, ուղղակի պետք է տարածաշրջանային հյուրախաղեր կազմակերպել, ինչը ծրագրվում է:  Իսկ հայ հանդիսատեսը, իրոք, շատ խստապահանջ է: Պետք է պահել որակի սանդղակը, քանի որ հայը գիտի ամեն ինչի որակյալը:

 - Իրատեսակա՞ն եք համարում նվագախմբի հյուրախաղերը Երևանում:

 -Նախ նշեմ, որ մյուս նվագախմբերում էլ հայ երաժիշտներ կան` տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը, կլարնետահար Մհեր Մնացականյանը, ջութակահարներ Աշոտ Դումանյանն ու Արսեն Կետիկյանը, կոնտրաբասիստ Տիգրան Ոսկանյանը: Անցյալ տարի մեզ միացավ դիրիժոր, կոնտրաբասիստ Վարդան Հակոբյանը: Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ  չինական կազմակերպության, չինական նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կանգնած է հայ երաժիշտը: Հուսով եմ, միասնական ջանքերով կկարողանանք ներկայանալ հայ հանդիսատեսին:

 - Ի՞նչ ստեղծագործություններից է կազմված նվագախմբի հիմնական նվագացանկը:

 -Ամեն տարի գրվում են նոր ստեղծագործություններ՝ համապատասխանեցնելով պարային բեմադրություններին: Չինական ազգայինը` ծաղիկներով, հովհարներով, համեմված ժամանակակից պարային տարրերով, քարոզում է բարու հաղթանակը չարի հանդեպ: Դա լուրջ նախագիծ է, որում մեծ աշխատանք են տանում ոչ միայն խմբավարն ու երաժիշտները, այլև պարուսույցներն ու պարողները, այդ ժամանակ գերիշխողը չինական մոտիվներն են: Իսկ երբ հանդես է գալիս միայն սիմֆոնիկ նվագախումբը, ասենք, Կարնեգի Հոլում, ներկայացնում ենք համաշխարհային երաժշտության գլուխգործոցները` համալրված չինական ազգային նվագարաններով. երկլարանի «էրհու», 6-լարանի պիպա, մեր զուռնայի նման փողային գործիք «սոունա» և ազգային հարվածային գործիքներ: Տարեկան կատարում ենք 18 նոր ստեղծագործություններ՝ գրված հատուկ այդ նվագախմբի համար, հիմնականում իրենց բնորոշ լադային սահմանում` պենտատոնիկայում, այսինքն՝ 5 հնչյուններից բաղկացած լադ: Դա մի հատուկ ձևաչափ է, որին հիմնադիրները հավատարիմ են արդեն 10 տարի, և, պետք է ասել, այն աշխատում է:

 - Անգամ 7 հնչյունի պարագայում չկրկնվելը լուրջ խնդիր է կոմպոզիտորների համար, պատկերացնում եմ, թե որքան բարդ  առաջադրանք է չինացի ստեղծագործողների համար: Իսկ հայ կոմպոզիտորների գործեր ընդգրկվա՞ծ են նվագացանկում, ասենք` Խաչատրյանի «Սուսերով պարը»:

 -Առայժմ`ոչ: Կատարում ենք Չայկովսկի, Դվորժակ, Սենս-Սանս, բայց հայ դիրիժորի ներկայությունը գուցե և հայկական ստեղծագործությամբ համալրի զուտ չինական նվագացանկը: Մի առանձնահատկության մասին նշեմ. նվագախումբը չունի տեսահոլովակներ, ձայնագրություններ, համերգների տեսագրություններ, որոնց բացակայությունը ապահովում է հանդիսատեսի մշտական հետաքրքրությունը:

- Այսօր ազգային երաժշտության գաղափարը արդիակա՞ն է մեծ գերտերություններում, թե՞ գլոբալացման այս դարաշրջանում նման արժեքն այլևս ակտուալ չէ: Գուցե կա կոսմոպոլիտ երաժշտություն: Ի՞նչ , միտում է տիրում աշխարհում:

 - «Դասական» ասվածը միշտ կմնա մրցակցությունից դուրս: Առիթ եմ ունեցել լսելու Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբին, որը քեզ մի այլ աշխարհ է տեղափոխում: Այնուամենայնիվ, խոսել զուտ ազգային երաժշտության մասին Միացյալ Նահանգներում՝ շատ բարդ է: Հայաստանում ավելի հեշտ է ու հասկանալի, քանի որ մենք հստակ գիտենք` որն է ազգայինը, ազգագրականը, աշուղական երաժշտությունը: Ինչ մնում է նվագախմբին` իր գերակայող չինական նվագացանկով, ապա դա ազգային ավանդույթների լավագույն տարածման օրինակն է մշակույթի միջոցով:

- Ասում են, որ այսօր դասական երաժշտության համերգներին դահլիճում կարելի է հանդիպել ավելի շատ ճերմակած մազերով կամ ճաղատ երաժշտասերների: Ո՞վ է հանդիսատեսն այնտեղ:

- Կարծում եմ` Հայաստանում ավելի ակտիվ է երիտասարդությունը, թեև միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են լավ երաժշտությամբ: Արտասահմանում հակառակ պատկերն է: Դա գալիս է նաև կենսակերպից. երիտասարդներն աշխատում են, տարեցները` վայելում իրենց ծերությունը:

- Ըստ Ձեզ` ի՞նչ է արվեստը և ինչի՞ համար են մարդիկ գնում համերգ, թատրոն, այցելում ցուցահանդեսներ, մշակութային օջախներ: Այլ կերպ ասած, «Ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ»….

-Կան ընտանիքներ, որ ավանդույթի համաձայն են գնում համերգներ, այդ սովորույթը  սերնդեսերունդ է փոխանցվել: Երբ «Մետրոպոլիտեն» օպերայում դիտում էի «Պայացներ» օպերան, տեսա բազմաթիվ տղամարդկանց ու կանանց` ֆրակներով ու երեկոյան զգեստներով, ինձ թվաց, թե հայտնվել եմ կինոյում: Բայց իրենք այդպես են ապրում, դա տոն է, որին պատրաստվում են ամենայն լրջությամբ: Նահանգների ամեն քաղաքում կա լավագույն նվագախումբ, և եթե այն ամեն օր համերգ ունենա, հավատացեք, դահլիճները լեփ-լեցուն կլինեն: Իսկ հանդիսատեսների շնորհակալ հայացքները հասկացնել են տալիս, որ նրանք լիցքավորվում են դրական էներգիայով, որը կարևոր է մարդու համար:

 -Ստեփան Խալաթյան. կարոտ, վերադարձի ծրագրեր…

 -Շատ անգամ կարոտի մասին չեմ մտածում`խիստ զբաղվածությունից ելնելով: Կարոտը զգում եմ տարեկան մեկ անգամ, Հայաստան գալուց մեկ շաբաթ առաջ:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education