ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարել է ԻՊ-ի «մեծ մուֆթիին» վերացնելու մասին
International newsԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված` գլխավոր հոգևորական Թուրքի ալ-Բինալիին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ ալ-Բինալին պատասխանատու է եղել նոր գրոհայինների հավաքագրման համար:
«Կոալիցիան մայիսի 31-ին Սիրիայի Մայադին քաղաքում հասցրած ավիահարվածի արդյունքում ոչնչացրել է Թուրքի ալ-Բինալիին, որն ինքնահռչակվել էր որպես ԻՊ-ի «մեծ մուֆթի», - ասվում է հաղորդագրության մեջ: Կոալիցիայից հայտնել են, որ վերջինս «կենտրոնական դեր է խաղացել օտարերկրյա գրոհայինների ներգրավման գործում` լինելով խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի վստահելի անձը»: