Քալիֆորնիայում ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանվել
International newsԱմերիկյան ռազմավարական, հետախուզական RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքը կործանվել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Assocaited Press-ը։
Անօդաչու սարքը կործանվել է Մերսիվիլ քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազա ուղեւորվելիս, Ուիթնի լեռան մոտակայքում, որը Սիերա Նեւադա լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։