Իզմիրում ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտի մոտ ձայնային ռումբ է պայթել
International newsԹուրքական Իզմիր քաղաքի մոտ գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտին հարակից տարածքում այսօր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով քանդվել է օբյեկտի պատը, տուժածներ, սակայն, չեն գրանցվել:
Տարածքը շրջապատած անվտանգության ուժերն ավելի ուշ պարզել են, որ պատի վրա տեղադրված է եղել ձայնային ռումբ: Կոտրվել են նաև շրջակա տների ապակիները:
Բնակիչները պատմել են, որ պայթյունը լսվել է զինվորական մեքենայի անցնելուց անմիջապես հետո:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսված, կասկածյալների հանդեպ հետախուզում է հայտարարված: