Կամբոջացի նկարչի ապշեցնող աշխատանքները, որոնք ասես չեն տեղավորվում էջերում. ֆոտոշարք
LifestyleԿամբոջացի հայտնի նկարիչ Վիսոթ Կակվեյը մատիտով գեղեցիկ նկարներ է ստեղծում, որոնք ապշեցնում են իրենց խենթությամբ ու խորությամբ: Նա կարողանում է այնպես համատեղել սիմվոլիզմն ու ոճը, որ հաճախ նրա ստեղծարարությունը չի տեղավորվում էջերի սահմաններում և թվում է, թե շուտով դուրս կգան ու կթռչեն:
27-ամյա դիզայները սովորաբար ձեռքով է նկարում: Նրան մոտ 3-6 ժամ է անհրաժեշտ մեկ աշխատանքն ավարտին հասցնելու համար: Վարպետն իր աշխատանքները մատիտով նկարելուց հետո խմբագրում է այն համակարգչային ծրագրերի միջոցով: Արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ ասես դրանք դուրս են թռչում էջերից:
Պարզվում է` վարպետը մեծաթիվ երկրպագուներ ունի, սակայն նրա խոսքով, ինքը չի բավարարվելու դրանով և պատրաստվում է էլ ավելի զարգացնել իր հմտությունները և աճել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը:









