Հայտնի է դարձել՝ քանի զինծառայող է Թուրքիան ուղարկել Քաթար
International newsՀայտնի է դարձել Քաթարում գործող թուրքական ռազմաբազայի տարածք ժամանած թուրք զինվորականների թիվը: Ինչպես փոխանցում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Քաթարում այժմ գտնվում է 113 թուրք զինծառայող:
Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիան Քաթար կուղարկի 90 զինվորական, ռազմական ինքնաթիռ և նավ: Առաջիկա երկու ամսում զինվորականների թիվը նախատեսվում է հասցնել 250-ի: