Այս հայրը հեծանիվով կտրել-անցել է 1400 մղոն, որպեսզի լսի իր դստեր սրտխփոցը...
LifestyleBlognews.am-ը գրում է.
Այս հայրը հեծանիվով կտրել-անցել է 1400 մղոն, որպեսզի լսի իր դստեր սրտխփոցը այլ մարդու մարմնում: Բիլի աղջիկը մահացել է հունվարին` ընդամենը 20 տարեկան հասակում: Նրա սիրտը փոխպատվաստվել է Լումոն Ջեք Ջունիորին այն բանից հետո, երբ նա սրտի կաթված էր ստացել: Բիլը ցանկանում էր հանդիպել այն մարդուն, ով ստացել էր իր դստեր սիրտը: Այսպիսով նա ճանապարհորդեց ողջ երկրով՝ օրական 65 մղոն հեծանիվով անցնելով, որպեսզի տեսնի նրան Հայրերի օրը (Father՝s day): Նրա վերջին կայանատեղին լինելու էր այն հիվանդանոցը, որտեղ բուժում էր ստանում իր դուստրը: Դստեր՝ Էբբիի օրգանները փրկել են ևս 3 կյանք: Նա նվիրաբերել է իր աչքերն ու հյուսվածքները, որոնք օգնել են շատ այլ մարդկանց: Եվ այժմ նրա հայրը կարող է լսել իր դստեր սրտխփոցը վերջին անգամ:
«Դե, այն աշխատում է»,- ասում է հուզված հայրը:
Ձեզ ենք ներկայացնում հուզումնառատ տեսանյութը: