ԱՄՆ առաջին տիկնոջ առաջին ոճային ձախողումը (լուսանկարներ)
LifestyleԹեև Մելանյա Թրամփն արդեն մի քանի ամիս է, ինչ ԱՄՆ առաջին տիկինն է, բայց կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ ոճի ու ճաշակի օրինակելի մարմնացում: Նա բազմիցս իր անթերի ոճային կերպարների միջոցով ստիպել է նորաձևության ոլորտի քննադատներին ու առաջատար բրենդներին հասկանալ, որ 47-ամյա տիկին Թրամփը երբեք չի սխալվում իր հագուստների ընտրության հարցում:
Այս ամենի ապացույցն է եղել ԱՄՆ նախագահի և նրա կնոջ վերջին այցելությունները: Յուրաքանչյուր երկրում Մելանյա Թրամփը նորովի է ներկայացել իրեն հատուկ էլեգանտությամբ ու անթերի գեղեցկությամբ:
Սակայն առաջին տիկնոջ առաջին ոճային ձախողումը երկար սպասել չտվեց: Միջոցառումներից մեկի ժամանակ Մելանյա Թրամփը կրել է Monique Lhuillier կրեմագույն մետաքսե զգեստ:
Այս զգեստը գրավեց համացանցի օգտատերերի ուշադրությունը, իսկ ահա նորաձևության ոլորտի փորձագետների կարծիքով ընտրված զգեստն այդքան էլ հաջողված չէր, իսկ առաջին տիկնոջ կերպարում ընդհանրապես ինչ-որ թերի բան կար:




Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: