Մեզ համար մեծ պատիվ էր այդ ուժեղ փոքրիկների հետ նկարահանվելը. Մկրտիչ Արզումանյանը՝ «Դե ժպտա» տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Օրերս համացանցում է հայտնվել «Դե ժպտա» տեսահոլովակը, որտեղ հայ հայտնիներից մի քանիսը համախմբվել են կարեւոր նախագծի շուրջ՝ ժպիտ պարգեւել ԵՊԲՀ «Մուրացան» Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում ու առհասարակ դարի սարսափելի հիվանդության դեմ բուժվող եւ արդեն իսկ հիվանդությունը հաղթահարած փոքրիկներին:
Նախագծի պրոդյուսերը դերասան Մկրտիչ Արզումանյանն է, ով Life.panorama.am-ին պատմեց այս աշխատանքի մանրամասների մասին:
«ԵՊԲՀ «Մուրացան» Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի բուժանձնակազմի մտահղացմամբ կայացավ այս աշխատանքը: Հենց բժիշկների մոտ էր առաջացել այս գաղափարը՝ ստեղծել հոլովակ, որը ժպիտ կպարգեւեր ծանր հիվանդությունը հաղթահարած եւ այդ ճանապարհին գտնվող երեխաներին: Որպես լավ ընկեր՝ նրանք ինձ առաջարկեցին զբաղվել այդ գաղափարի պրոդյուսինգով, ես էլ մեծ սիրով համաձայնեցի. Ի դեպ՝ շատ շնորհակալ եմ, որ այդ գործում հենց ինձ են տեսել, ես ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ կերպ օգտակար լինել»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը:
«Դե ժպտա» երգի հեղինակն է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը՝ Կարեն Ամյանը: Մասնակցել են Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանը, Միհրան Ծառուկյանը, Քրիստինե Պեպելյանը, Ռոլանդ Գասպարյանը, Յանա Հովհանիսյանը, Արամ MP3-ը եւ Մկրտիչ Արզումանյանը:
Շարունակությունը` այստեղ: