Yerevan, 26.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է

Society

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ղեկավարած պատվիրակության հետ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ողջունելով  հյուրերին` Արծվիկ Մինասյանը շնորհակալություն  է հայտնել Եվրոպական Միությանը` ոլորտին ցուցաբերած աջակցության ու համատեղ աշխատանքի արդյունքում ունեցած ձեռբերումների համար, կարևորել հետագա համագործակցության և իրականացվելիք ծրագրերի արդյունավետությունը նոր որակի բարձրացնելու անհրաժետությունը:

ՀՀ բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտում գերատեսչության կողմից իրականացվող գործողությունների ռազմավարությունը և բարեփոխումների ընթացքը` տեղեկացնելով, որ վերոհիշյալ միջոցառումների շրջանակում կատարվող հիմնական քայլերից մեկն ուղղված է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նեվազեցմանը: Այդ նպատակով ներկայում ձևավորվում է բնապահպանական թույլտվությունների միասնական էլեկտրոնային համակարգ` էականորեն թեթևացնելով տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց թույլտվությունների տրամադրման գործընթացը:

Մեծածավալ աշխատանքներ են տարվում բնապահպանական ուղղվածություն ունեցող դրամաշնորհային ծրագրերի նպատակայնության և արդյունավետության բարձրացման համար: Տեղեկացվել է, որ նախարարության գերակա ուղղություններից է միջազգային դոնորների հետ համագործակցությունը, և այդ նպատակով ձևավորվել է դոնորների խորհուրդ, որը թույլ կտա ոչ միայն միջազգային գործընկերներին ծանոթանալ միմյանց ծրագրերին, այլև տեղեկանալ այդ ուղղությամբ պետության  իրականացրած աշխատանքներին:

Դեսպան Պ. Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ա. Մինասյանին է փոխանցել իր ջերմ շնորհավորանքները նախարարի պատասխանատու պաշտոնում կրկին նշանակվելու կապակցությամբ և կիսել նրա հնչեցրած կարծիքը` համագործակցությունը նոր որակական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով նախարարության ծրագրերը հանգամանալից ներկայացնելու համար` դեսպանը կարևորել է «Կանչ Հայաստանի» գաղափարը, որը, չնայած տեխնիկական առաջընթացի ներկա ծավալներին, Հայաստանի ապագան է:

Ա. Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված է 36 բնապահպանական  միջոցառում,  որոնց համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է:

Նախարարը շնորհակալություն  է հայտնել դեսպան Պ. Սվիտալսկուն` ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP+) Հայաստանում արդյունավետ դարձնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար` հիշեցնելով, որ եվրոպական երկրների հետ Հայաստանի արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանող վերոհիշյալ համակարգի գործածությունն ապահովող միջազգային համաձայնագրերից 8-ը բնապահպանական ուղղվածության են և հայկական կողմը գործադրում է բոլոր միջոցները` այդ համաձայնագրերով առաջընթաց ապահովելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարը դեսպանին խնդրել է աջակցել Եվրամիության երկրների կողմից իրականացվող բնապահպանական ծրագերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում, որպեսզի Հայաստանը կարողանա դրանցում ներգրավվելու  հնարավորություններին ծանոթանա և համապատասխան առաջարկություններ մշակի:

Կողմերը քննարկել են նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման ընթացքին,

«Պարտք` բնության պահպանության դիմաց» նախաձեռնությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը լիարժեք և անհրաժեշտ ժամկետներում շարունակել համագործակցությունը բնապահպանական քաղաքականության իրականացման բոլոր ուղղություններով»:

“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan Canal