Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես ուտել և չգիրանալ. այդ ամենը հնարավոր է

Lifestyle
Աղջիկների ակումբ

Դու ուզում ես նիհարել և դրա համար երեկոյան 6-ից հետո չե՞ս ուտում: Դու ամեն կերպ զսպում ես ուտելու քո ցանկությունը, բայց այդ դեպքում էլ անքնությո՞ւնն է քեզ տանջում: Այդ դեպքում ուշադիր կարդա այս նյութը, և դու կբացահայտես 7 մթերք, որոնց օգտագործումը երբեք և ոչ մի դեպքում քեզ ավելորդ կիլոգրամներ չի բերի:

 

Ապուրներ։ Ապուրն այն նույն ջրիկ ճաշն է, որը հայտնի է իր քիչ կալորիականությամբ, եթե համեմատենք փլավների ու տարբեր տապակաների հետ: Ապուրի բաղադրության մեծ մասը ջուրն է, իսկ այն քիչ բաղադրիչները, որոնցով եփվում է ապուրը, սովորաբար կազմում են բանջարեղենի մի քանի տեսակներն ու ձավարեղենը: Ապուրի «ջրառատ» լինելու շնորհիվ նյութափոխանակության պրոցեսը շատ արագ է կատարվում, ուստի թեթև բանջարեղենային ապուրը, անկախ այն ուտելու ժամից, չի կարող ավելացնել քո քաշը: Կարևոր է չափի զգացումը չկորցնել ու ապուրի մեջ բացառել ցանկացած տեսակի մսամթերք ու ճարպեր:

 

Կաղամբաթթու։ Այս սննդատեսակը մեր բառապաշարի մեջ ավելի հայտնի է «մալականի թթու» անունով: Այս աղցանի մեջ բացարձակ ոչ մի տեսակի ճարպ և յուղ չկա, և ուրեմն՝ այն կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ, թեև դրա կարիքը չի լինի, որովհետև կաղամբը հագեցնող է: Բացի դրանից՝ կաղամբը հրաշալի հակաօքսիդանտ է մեր օրգանիզմի համար և իմունիտետի անփոխարինելի աղբյուր հատկապես ձմռանը: Այս աղցանը օգտագործելուց հետո դու անընդհատ ծարավի զգացում կունենաս ու դա հրաշալի է, չէ՞ որ նիհարելու համար շատ ջուրը միայն արագացնում է պրոցեսը:

 

Գազարի հյութ կամ աղցան։ Գազարը հարուստ է բետակարոտինով, որը մեր օրգանիզմի համար ստեղծում է վնասակար միկրոբները վերացնող բջիջներ: Այս արժանիքներից բացի՝ գազարն ունի ևս մեկ հրաշալի հատկանիշ․ այն ցածր կալորիականությամբ մթերք է ու հատկապես օգտակար է հում վիճակում: Այդ իսկ պատճառով այն քեզ անգամ մեկ գրամ ճարպ չի բերի, եթե դու այն օգտագործես երկու տարբերակով՝ թարմ հյութի տեսքով՝ չմոռանալով հեշտ մարսելու համար ավելացնել երկու կաթիլ բուսական յուղ, և քերիչով անցկացված տարբերակով՝ նորից չմոռանալով ձեթի մի քանի կաթիլ ավելացնել:

 

Յոգուրտ։ Սա ևս հրաշալի տարբերակ է անհանգստացնող քաղցը հագեցնելու համար: Խուսափիր մրգային յոգուրտներից, որովհետև այդպիսինները սովորաբար բարձր կալորիականություն են ունենում, ընտրիր ցածր կալորիականությամբ յոգուրտներ, որոնց ճարպային մասը չի գերազանցի 1,5% -ը ու նաև շաքարի քիչ պարունակությամբ: Այս տեսակի յոգուրտը ունակ է հագեցնելու քո քաղցի զգացողթությունն ու նաև օգնել աղեստամոքսային քո համակարգին ավելի արագ ու ճիշտ աշխատել: Չմոռանաս՝ պետք է խուսափել մեկից ավելի յոգուրտ օգտագործելուց, այլապես քո նիհարելու պլանները ջուրը կընկնեն:

 

Սև բողկ։ Հիմա դու պատկերացրիր նրա տհաճ հոտը, իսկ ահա եթե դու այն մաքրես, բարակ շերտերի կտրատես ու աղ ցանես և մի կողմ դնես, կես ժամ հետո այն ոչ մի տհաճ հոտ չի ունենա: Այս կերպ մշակված բողկը կարող ես բարակ կտրատել ու մի փոքր ձեթ ցողելուց հետո ուտել: Հրաշալի ու առողջարար այս աղցանը քեզ իսկապես երկար ժամանակով կազատի քաղցի զգացողությունից ու երբեք չի վնասի քո կազմվածքին:

 

Ցիտրուսներ։ Ամենաքիչ կալորիաներ պարունակող ցիտրուսը մանդարինն է, որին հաջորդում են նարինջն ու թուրինջը՝ գրեյպֆրուտ: Եթե դու ալերգիա չունես, ուրեմն՝ կարող ես օգտագործել այս մրգերն անսահմանափակ քանակությամբ: Այս ցիտրուսազգիները ոչ միայն չեն ավելացնի քո քաշը, այլ նաև հրաշալի կերպով կբարելավեն քո իմունային համակարգը: Իր մեջ պարունակվող C, E, A վիտամինների, ցինկի և այլ օգտակար նյութերի շնորհիվ այս մրգերից յուրաքանչյուրը նպաստում է նաև մաշկի երիտասարդացմանը: Իսկ թուրինջը նաև բարեհաջող կայրի քո ավելորդ ճարպերը:

 

Չրեղեն ու ընդեղեն։ Այս սննդատեսակները հրաշալի կերպով կհագեցնեն քո «համառ» քաղցը, բացի դրանից՝ ընկույզի մեջ մեծ քանակությամբ յոդ ու ֆոլաթթու է պարունակվում, չրեղենի մեջ՝ մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Իսկ այս ամենը չեն կարող բարերար ազդեցություն չունենալ քո օրգանիզմի վրա: Բայց չմոռանալ չափի մասին. 100 գրամից ավելին հակացուցված է, եթե դու պլանավորում ես նիհարել:

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board