Ֆրանսիայում մահացել է ավելի քան 30 տարի Սիրիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մուստաֆա Տլասը
International newsՓարիզի արվարձաններից մեկում գտնվող հիվանդանոցում 85 տարեկանում կյանքից հեռացել է Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Մուստաֆա Տլասը: Այս մասին հայտնում է FP գործակալությունը՝ հղում անելով Տլասի կրտսեր որդի Ֆիրազին:
Ֆիրազ Տլասի խոսքով՝ իր հայրը «մահացել է այս առավոտ և կթաղվի Փարիզում՝ սպասելով մի օր Դամասկոսում թաղված լինելու հնարավորությանը»:
Նշվում է, որ Փարիզում հինգ տարի բնակված Մուստաֆա Տլասը հոսպիտալացվել էր մոտ երկու շաբաթ առաջ՝ ազդրի վզիկի կոտրվածքի պատճառով: Երկուշաբթի երեկոյան նա կոմայի մեջ է ընկել:
Մուստաֆա Տլասը համարվել է Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի մերձավորներից և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել ավելի քան 30 տարի՝ 1972-ից 2004 թվականը: