Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվում են Վենետիկում տպագրված հնատիպ գրքեր

Culture

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանը գործում է 1992թ.-ից։ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության հարուտ գրադարանին 1992 թ.-ին միացան Հայ վերականգնման նախագիծ-ինստիտուտի, իսկ 1997թ.-ին՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի գրադարանների հավաքածուներն ու այսպիսով կազմավորվեց  ՊՈԱԿ-ի գրադարանը։

Այս մասին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Հիմնականում մասնագիտական գրականություն է՝ հնագիտություն, ճարտարապետություն, հայագիտություն, պատմություն, ազգագրություն, մշակույթ, լուսանկարչական բացառիկ ալբոմներ, արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող գրքեր՝ մոտ  7400  անուն  գիրք։

Այս հարուստ ու արժեքավոր գրադարանի «հնաբնակն» է  Ծաղիկ  Համբարձումյանը։ Գրադարանավարի  փորձառությունը սկսել է դեռևս 1983 թ-ից, 1992-ից աշխատում է ՊՈԱԿ-ի գրադարանում՝ սկզբում առաջատար գրադարանավար՝ վարիչի  իրավունքով, ապա` գրադարանավար։  Որքան էլ անհավանական թվա, բայց նա փայլուն գիտի 7000-ից ավել գրքերից յուրաքանչյուրի բովանդակությունը:

«Մեր գրադարանը ոլորտի ամենահարուստ գրադարանն է, ընդ որում ոչ թե թվաքանակի, այլ բովանդակային առումով։ Իսկապես  հրաշալի  հավաքածու  ունենք, կան ոչ միայն ոլորտի մասնագետների համար բացառիկ նշանակության, այլև նույնիսկ հնատիպ գրքեր՝ տպագրված  Վենետիկում»,- ըստ Ծ. Համբարձումյանի։

25- ամյա գրադարանի հարուստ հավաքածուն սկսվում է 1784, 85, 86 թվականներին Վենետիկում տպագրված Միքայել Չամչյանի «Պատմութիին Հայոց» եռահատորով։  Ավելի քան երկու դար առաջ է լույս տեսել այս երկը, այդ ընթացքում հայ պատմագիտությունը զարգացել է վիթխարի քայլերով, սակայն Չամչյանի պատմագիտական ժառանգությունն իր ուրույն, մնայուն տեղն ունի հայ բազմադարյան պատմագիտության անընդմեջ շղթայում և անուրանալի արժեք՝ հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար։

1985 թ.-ին՝ առաջին հրատարակության 200- ամյա հոբելյանի առթիվ, Երևանում վերատպվել է Չամչյանի «Պատմութիին Հայոց» երկը, բայց գրադարանում հնատիպ օրինակները  մինչև այսօր պահվում են։ Սակայն դրանք միակ արժեքավոր գրքերը չեն, Վենետիկի հրատարակություններին հաջորդում են 1800-ականների կեսերից մինչև 1900-ականների սկիզբը Վիեննայում, Երուսաղեմում, Պետերբուրգում, Մոսկվայում, Թիֆլիսում, Վաղարշապատում, Կոստանդնուպոլսում և խոշոր  տպագրատներ ունեցող այլ քաղաքներում հրատարակված գրքերը։

Հնատիպ գրքերի մասին զրույցը Ծաղիկ Համբարձումյանին ստիպեց վերհիշել մի քանի արժեքավոր օրինակներ, որոնց անուններն առանձնակի հպարտությամբ ու աչքերի փայլով է ընթերցում. Հ. Ղուկաս Ինճիճեան - «Հնախոօսություն աշխարհագրական  Հայաստանեայց աշխարհի» 1835թ․՝ Վենետիկ, Հովհաննես Շահխաթունյանց -«Ստորագրութիւն Կաթողիկէ  Էջմիածնի եւ հինգ  գավառացն  Արարատայ» 1842թ՝ Վաղարշապատ, Արիստակես Լաստիվերցի - «Պատմութիւն» 1844թ․՝ Վենետիկ, Վակներ «Ճանապարհորդութիւն ի Հայաստան» 1851 թ․՝ Վիեննա, Գաթըրճեան Հ. Յովսեփ Վ. - «Պատմություն մատենագրութեան  հայոց» 1851թ․՝ Վիեննա, Եղիշէ -«Վասն  Վարդանայ եւ  Հայոց պատերազմին» 1859 թ․՝ Վենետիկ, Մխիթար  Այրիվանեցի «Պատմութիւն  հայոց» 1860 թ․՝ Մոսկվա,  Ներսես Շնորհալի- «Թորղթ ընդհանրական» 1865թ․՝ Վաղարշապատ,  Մարկոս Աղաբէգեան - «Տեղեկագիր ամենայն Հայոց Կաթողիկոսութեան այժմեան վիճակին  վրա» 1865թ․՝ Կ.Պօլիս,  Յովհան  Կաթողիկոս - «Պատմութիւն» 1867 թ․՝ Երուսաղեմ, Կրետացի Կաթողիկոս «Անցիցն իւրոց եւ Նատր Շահին պարսից» 1870 թ․՝ Վաղարշապատ, Աբել  արքեպիսկոպոս - «Վաղարշապատ.  Քաղաքամայր Հայաստանի  հանդերձ աշխարհագրութեամբ Արարատեան նահանգի» 1874թ․՝ Վաղարշապատ, Ղևոնդ  Ալիշան - «Շիրակ: Տեղագրութիուն  պատկերացոյց» 1881թ․՝ Վենետիկ։

Գրքերի ցանկը երկար կարելի է թվարկել, բայց փորձառու գրադարանավարը խորհուրդ է տալիս տեղում ծանոթանալ դրանց, չէ որ ավելի պատկերավոր, քան այդ գրքերը կարող են հենց  իրենք ներկայացնել իրենց, հնարավոր չէ։ Վերջին տարիներին գրադարանը հարստացել է նաև ՊՈԱԿ-ի միջոցներով Երևանում տպագրված մասնագիտական գրականությամբ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հարուստ գրադարանից կարող են օգտվել ոչ միայն աշխատակիցներն ու ոլորտի մասնագետները, այլև բոլոր ցանկացողները։ 

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education