Հայտնի է, թե ով է Ռիհաննայի առեղծվածային ընտրյալը. Tert.am Life
LifestyleLIfe.tert.am-ը գրում է.
Երեկ երգչուհի Ռիհաննային «բռնացրել» էին առեղծվածային երիտասարդի հետ լողավազանում համբուրվելիս։ Երկրպագուները փորձում էին կռահել, թե ով է երգչուհու նոր ընտրյալը։
Spletnik-ը գրում է, որ պարզվել է, որ երիտասարդն իրականում Սաուդյան Արաբիայում ապրող միլիոնատեր Հասան Ջամիլն է։ Նա Toyota ընկերության ժառանգորդն է։ Ինչպես նաև Հասանը հայտնի է մոդել Նաոմի Քեմբլի հետ ունեցած սիրավեպով։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերին Ռիհաննան բաժանվել է ռեփեր Դրեյքից։ Մինչև Հասանի հետ հանդիպելը Ռիհաննան սիրավեպեր չէր ունեցել։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։