Շավարշ Քոչարյանը չի հասկանում աժիոտաժի իմաստը
PoliticsԱյսօր ԱԺ-ում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու առաջարկների շուրջ ոչ թե պետք է աժիոտաժ ստեղծվեր, այլ ցանկացած առաջարկ պետք է քննարկվի:
«Նա շատ պարզ բան է ասել` ընտրական գործընթացներում հանրային սեկտորը պետք է ներգրավված լինի: Իմ գնահատականն է` այո', հանրային սեկտորը պետք է ունենա լրացուցիչ վերահսկողական լծակներ, այլ ոչ թե ներգրավվի հանձնաժողովների կազմում: Թեկուզ հանրային սեկտորը հարյուրավոր մարդիկ են, դժվար է պատկերացնել, թե ով պետք է ներգրավվի ու ինչ սկզբունքով, ուստի չարաշահումների խնդիր կարող է լինել»,-ասաց նա՝ հավելելով. «Ես չեմ հասկանում աժիոտաժը: Ցանկացած առաջարկ պետք է քննարկվի՝ ընդունելի է, ընդունելի չէ եւ առաջարկողի հետ եւս պետք է քննարկել»,- կարծիք հայտնեց Քոչարյանը: