Yerevan, 26.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արփինե Հովհաննիսյանը ԵԺԿ խմբի անունից ելույթ է ունեցել ԶԼՄ-ների վերաբերյալ ԵԽԽՎ նիստում

Society

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԺԿ խմբի անունից ելույթ է ունեցել  ԵԽԽՎ նիստում` «Անկախ մեդիայի և լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցությունը» հարցի քննարկման ժամանակ։

ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է. «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին կատարված աշխատանքի համար: Զեկույցում բարձրացված թեմաները՝ լրագրողների անվտանգության ապահովման երաշխիքներ, հանրային մեդիա ծառայությունների անկախության և գործունեության թափանցիկության ապահովման ընթացակարգերը, մեդիայի նկատմամբ անվստահության տարածման դեպքերի կանխումը և զեկույցում բարձրացված այլ հարցերը իրավամբ ունեն էական նշանակություն խոսքի ազատության պաշտպանության, մեդիա բազմազանության համար: Ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ մենք պետք է կատարելագործենք մեդիայի իրական սեփականտերերի թափանցիկության վերաբերյալ իրավակարգավորումները:

Այնուամենայնիվ, այսօր մեր բոլորի կողմից քննարկման առարկա դարձնելու համար ես ցանկանում եմ բարձրաձայնել մի քանի հարցեր: Գաղտնիք չէ, որ մեդիայի թափանցիկությունը այն հիմնաքարային գործիքն է, որ հնարավորություն է տալիս հանրությանը իրականացնել տեղեկատվության, մեդիայի կողմից բարձրացված գաղափաների և կարծիքների սեփական վերլուծություն: Սա քանիցս ընդգծվել է հանձնարարականներով և ԵԽԽվ որոշումներով: Սրանք վկայությունն են, որ մեդիայի թափանցիկության ապահովումը Եվրոպայի խորհրդում միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Սակայն կարծում եմ, որ մենք այս ոլորտում դեռ բավական անելիքներ ունենք. և կան խնդիրներ, որոնք ուշադրության և լուծման կարիք ունեն: Խոսքս հատկապես առցանց մեդիայի մասին է:

Եթե տպագիր մամուլի և հեռուստառադիոընկերությունների դեպքում մեդիայի իրական սեփականատերերի և մեդիայի գործունեության թափանցիկությունը ապահովող տվյալների հրապարակման ընթացակարգերը հարաբերականորեն որոշակի են, օրինակ հեռուստառադիոընկերությունների համար ընդհուպ մինչև կոնվենցիոն կարգավորման հիմքեր, ապա կարծում եմ վիճակը այլ է առցանց մեդիայի պարագայում:

Զեկույցը արդարացիորեն անրդարադառնում է Access Info կազմակերպության կողմից կատարված հետազոտությանը: Ես ցանկանում եմ ընդգծել, որ 20 երկրներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ միայն 4 երկրներում կան օրենսդրական կարգավորումներ առցանց մեդիայի թափանցիկության վերաբերյալ, ընդ որում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած օրենսդրական կարգավորումների առկայությանը, այնուամենայնիվ առաջարկվող ընթացակարգերը գործուն չեն և չեն ապահովում առցանց մեդիայի իրական թափանցիկությունը: Սա նշանակում է, որ ինչքան էլ մենք ունենք առաջադիմական գաղափարներ, այնուամենայնիվ մենք չունենք որևէ կառուցակարգ դրանք կյանքի կոչելու համար:

Ընդհանրապես, երբ խոսքը գնում է մեդիայի իրական սեփականատերերի բացահայտմանը, ապա գոյություն ունի հասարակությանը տեղեկատվությունը հասանելի դարձնելու երեք միջոց.

  1. Հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցներին բացահայտել սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը հանրային մարմնին, ինչպիսին է լրատվամիջոցների կարգավորող մարմինը:
  2. Տեղեկատվության անմիջական բացահայտում. հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցների սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը բացահայտել անմիջապես հանրությանը:
  3. Ընկերությունների մասին օրենք. ընդհանուր իրավական պահանջներ, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջել լրատվամիջոցների պատկանելության թափանցիկություն, ինչպես օրինակ կանոններ, որոնք պահանջում են ընկերության բաժնետերերի մասին տեղեկությունը բացահայտել, և տեղեկատվությունը ներկայացվում է գրանցամատյանում:

Սակայն պետք է նշել, որ այս միջոցներից որևէ մեկի ընտրությունը առցանց մեդիայի դեպքում բավական բարդանում է: Թե Հայաստանում և թե այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում: Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք այս հարթակը՝ գտնելու այնպիսի հավասարակշռված մեխանիզմներ, որ յուրաքանչյուր համացանցային ընթերցող կարողանա հասկանալ, թե ով է լրահոսի հետևում, ով է այդ լրահոսի աղբյուրը, հակառակ դեպքում խոսք լինել չի կարող մեդիա բազմազանության մասին, և այն իրավունքները, որոնց ապահովման համար արդեն քանի տասնամյակներ ջանքեր են գործադրում Եվրոպայի խորհրդի անդամ երկրները և Եվրոպայի խորհուրդը կարող են միանգամից վերածվել միայն թվացյալ իրավունքների»:

“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan Canal