«Այնպես էր ուրախացել, աշխարհն իրենն էր». Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի նվերը որդու 8–ամյակին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդին՝ Ալբերտոն, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Նա դառնում է 8 տարեկան։ Tert.am Life–ի հետ զրույցում Հռիփսիմեն պատմեց, որ որոշել էին Բջնիում գտնվող իրենց առանձնատանը խնջույք կազմակերպել փոքրիկի տարեդարձի առթիվ, սակայն Ալբերտոյի զբաղվածությունը թույլ չի տվել։) Բանն այն է, որ նա հիմա նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» երաժշտական նոր նախագծում։ Ալբերտոն լիովին ընկղմվել է հեռուստատեսային աշխատանքի մեջ։ Նա հստակ գնում է ծնողների ճանապարհով։
«Մենք շատ էինք ուզում նշել իր ծնունդը, սակայն Ալբերտոն ասաց, որ չի նեղվում, օրը կանցկացնի նկարահանման հրապարակում»,– ասաց Հռիփսիմեն ու հավելեց, որ իրենք Ալբերտոյի ծնունդը նշել են կեսգիշերին, իսկ այսօր նրան ճանապարհել են աշխատանքի։)