Հայտնի են Բեյոնսեի երկվորյակների անունները
LifestyleՄինչև այսօր Բեյոնսեն և Ջեյ Զին գաղտնի էին պահում իրենց երկվորյակ նորածինների անունները: Վերջապես հայտնի է դարձել, որ երեխաներին անվանել են Ռումի Կարտեր և Սե Կարտեր:
Մի քանի օր առաջ Բեյոնսեն և Ջեյ Զին նույն ընկերության միջոցով, որը ժամանակին իրենց առաջնեկի՝ Բլու Այվիի անվան գրանցմամբ էր զբաղվել, ներկայացրել են փաստաթղթեր, որպեսզի ձեռք բերեն բոլոր իրավունքները՝ Ռումի և Սե անունների նկատմամբ:
Բանն այն է, որ Բլու Այվի անունը ծնողները նաև որպես ապրանքանիշի անվանում են գրանցել: Այսուհետև Ռումին և Սեն նույնպես «Կարտեր» առևտրային կայսրության մի մասնիկն են հանդիսանում: Բեյոնսեն և Ջեյ Զին կարող են նրանց անուններով կոսմետիկա, խաղալիքներ ու հագուստ արտադրել:
Ենթադրվում է, որ երեխաներից մեկին Ռումի են անվանել 13-րդ դարի պարսիկ բանաստեղծ Ջալալադին Ռումիի պատվին, իսկ Սեն այս բանաստեղծի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի հերոսը կարող է լինել: