CNN-ի ներկայացուցիչը պատասխանել է Դոնալդ Թրամփին
International newsCNN հեռուստաընկերության ներկայացուցիչը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքներին:
Associated Press-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած տեսանյութին ի պատասխան` ընկերության ներկայացուցիչը հատարարել է, որ Թրամփը խրախուսում է լրագրողների նկատմամբ բռնությունը: «Սա տխուր օր է, երբ Միացյալ Նահանգների նախագահը խրախուսում է լրագրողների նկատմամբ բռնությունը»,- հայտարարել է CNN-ի ներկայացուցիչը` հավելելով, որ Թրամփի պահվածքը նման է անչափահասի պահվածքի եւ նրա զբաղեցրած պաշտոնի արժանապատվությունից ցածր է:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մոնտաժված տեսանյութ էր հրապարակել, որտեղ ռինգում ծեծում է մի մարդու, ում գլխի փոխարեն CNN հեռուստաալիքի լոգոտիպն է: