Վենեսուելայում ամենօրյա ցույցերը չեն դադարում. ցուցարարների շրջանում 90 մարդ է զոհվել
International newsՎենեսուելայի բնակիչներն ապրիլից սկսած բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը, որին նրանք մեղադրում են բռնապետություն հաստատելու և երկիրը խորհ տնտեսական ճգնաժամի հասցնելու մեջ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, միայն Բարկիսիմենտո քաղաքում շաբաթօրյա ցույցերի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 4 ցուցարար է մահացել:
Բարկիսիմենտոյի քաղաքապետի խոսքով` կառավարամետ զինված կազմավորումներն են կրակ բացել ցուցարարների ուղղությամբ:
Այսպիսով, Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհված անձանց թիվը հասել է 90-ի, ևս 750 մարդ վիրավորվել է:
Վենեսուելայում բողոքի ցույցներն ամենօրյա բնույթ են կրում: Ոստիկանությունն արդեն ավելի քան 1300 մարդու է ձերբակալել, ևս 250-ը կանգնել են ռազմական դատարանի առաջ: