Ինդոնեզիայում փրկարարական ուղղաթիռ է կործանվել
International newsԻնդոնեզիայում փրկարարական ուղղաթիռ է կործանվել, որը պետք է մարդկանց տարհաներ ակտիվ հրաբխի գոտուց։ AP-ի փոխացնմամբ՝ ուղղաթիռում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են։
Ուղղաթիռը կործանվել է Դիենգի սարահարթ ժամանելուց երեք րոպե առաջ։ Հայտնի զբոսաշրջային գոտում հրաբխի ժայթքելու հետեւանքով առնվազն 10 մարդ է տուժել։ Ուղղաթիռը ժայռին է բախվել Կենտրոնական Ճավա գավառում։
Դիենգ սարահարթում Սիլերի խառնարանը սկսել է սառը լավա ժայթքել, որի մոխիրը հասել է 50 մետր բարձրության։ Ժայթքումը տեղի է ունեցել, երբ դրա շուրջ 17 մարդ է գտնվել։ 10 մարդ վիրավորվել է։