Սիրիայում սպանվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը. լրատվամիջոցներ
International newsՍիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Լավդրիմ Մուհաջերին՝ առավել հայտնի որպես Աբու Աբդուլա ալ Կոսովա: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հունական pronews.gr-ին հղումով։
Նշվում է, որ ահաբեկիչը սպանվել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի և սիրիական Tiger ռազմական թիմի կողմից համատեղ իրականացված գործողության ընթացքում: Սիրիական Իդլիբ շրջանում իրականացված ռազմական գործողության ընթացքում սպանվել են նաև նրա 20 թիկնապահներից 6-ը:
«Մսագործ» անունը ստացած ահաբեկիչը հայտնի էր դարձել հանրությանը 2014թ.-ին՝ ԻՊ-ի կողմից տարածված տեսանյութերի շնորհիվ, որոնցում նա գլխատել է քրիստոնյաների, շիաների։
Հայտնի է, որ նա Սիրիա էր վերադարձել Ալբանիա և Կոսովո կատարած իր 4-ամսյա ուղևորությունից հետո: